Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հանգիստ է եղել
SOCIETYՀայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին անցնող գիշեր օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ՊՆ հայտարարության մեջ նշվում է. «Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում միայն արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:
ՀՀ զինված ուժերը ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները»:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



