Իննամյա հայ քանոնահարուհին հիացրել է իր վարպետությամբ
SOCIETY«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր 9-ամյա քանոնահարուհի Սյուզի Գաբրիելյանը շարունակում է ունկնդիրներին զարմացնել երաժշտական իր տաղանդով: «Նարեկացի» արվեստի միությունում անցկացվել է խոստումնալից աղջնակի մենահամերգը` արժանանալով հանդիսատեսի բուռն ծափողջյուններին:
Էջմիածնի «Սպիրիդոն Մելիքյանի անվան երաժշտական թիվ 2 դպրոց»-ի 3-րդ դասարանում ուսանող Սյուզին տարիքին ոչ բնորոշ վարպետությամբ կատարել է քանոնահարուհի Ծովինար Հովհաննիսյանի ստեղծագործությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատանի երաժշտուհին տեղեկացրեց, որ ծրագրում է առաջիկայում նոր բարձունքներ նվաճել: «Շուտով մասնակցելու եմ «Ոսկե Տավիղ» և «Կովկաս 2016» երաժշտական փառատոններին և հուսով եմ՝ հաջող ելույթ ունենալ»,- նշել է Սյուզին: 2016-ին Սյուզի Գաբրիելյանը դարձել է նաև « ;Արտ Մյուզիք 2016» արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնի դափնեկիր:



