Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը նորից ուշադրության կենտրոնում է հայտնվել Լոս Անջելեսում
LIFEԳեղեցկուհի Քիմ Քարդաշյանը նորից ուշադրության կենտրոնում է հայտնվել Լոս Անջելեսում: Երեկ համացանցը քննարկում էր 35-ամյա հայուհու ահա այս մերկ լուսանկարը:

Իսկ մինչ երկրպագուները մանրամասն զննում ու քննարկում էին Քիմին, հայուհին զբոսնում էր Լոս Անջելեսի փողոցներում հսկայական նարնջագույն մարզական վերնաշապիկով՝ վրան գրված ամուսնու՝ Քանյե Ուեսթի նոր ալբոմի անունը՝ Life Of Pablo:

Երեկ ԱՄՆ-ում նշվում էր հրազենի կիրառումով բռնությունների կանխարգելման օրը: Հենց այդ պատճառով էլ Քիմը ընտրել էր նարնջագույն վերնազգեստ:

Երեք տարի առաջ Չիկագոյում դեռահասները իրենց համադասարանցիներին խնդրել էին հարգել իրենց սպանված ընկերոջ հիշատակը՝ հագնելով նարնջագույն վերնաշապիկներ:

Նարնջագույնը խորհրդանշում է մարդկային կյանքի արժեքը: Այս տեղական նախաձեռնությունը հետագայում համազգային բնույթ ունեցավ։ Այսօր այդ նախաձեռնությունը կոչվում է «Հագի՛ր նարնջագույն»: Դրա նպատակն է ուշադրություն գրավել հրազենի կիրառումով բռնությունների խնդրին:
Ավելի վաղ իր Snapchat–ում Քիմը հրապարակել էր մի տեսագրություն, որում երեւում է, թե ինչպես է նա հանդերձարանում չափում իր գոտկատեղը:



