Սովորական սրբիչով չորացնելը մազերին վնասակար է
LIFELadynews.am-ը գրում է.
Ֆենով չորացնելը վնասում է մազերը։ Թվում է, թե այս աքսիոմն ապացուցելու կարիք չունի։ Սակայն հարցը սրանում չէ։ Պարզվում է, որ սրբիչով մազերը չորացնելն էլ ավելի վնասակար է։ Ըստ հայտնի ասղային վարսահարդար և ոճաբան Մոնե Էվերթի՝ այդ եղանակը ոչ միայն կարող է իր ազդեցությունն ունենալ մազերի որակի, այլև լուրջ վնաս հասցնել դրանց։
Սրբիչով մազերը չորացնելը վնասակար է։ Այս եզրահանգմանն է եկել Մոնե Էվերթը, ով արդեն երկար ժամանակ է, ինչ պատասխանատու է Հոլիվուդի շատ աստղերի սանրվածքների համար։
Սրբիչի կտորի կոպիտ կառուցածքը կարող է լուրջ հարված հասցնել մեր մազերին։ Բանն այն է, որ մազերը լվանալուց հետո դրանք սրբիչով փաթաթելով, հնարավոր է այն շատ կիպ կապվի գլխին, ինչը հղի է հետևանքներով։ Ոչ միանգամից, իհարկե, մազերն անմիջապես չեն թափվի, սակայն ժամանակի հետ դրանցից կստանաք օգնության ահազանգ։

«Սրբիչով մազերի չորացնելը կարող է խառնել ձեր մազերի ծայրերը, ինչպես նաև վնասել դրանց առանցքը, ինչը, ընդհանուր առմամբ, էապես կվատացնի ձեր վարսերի վիճակը»,-գտնում է Մոնե Էվերթը։
Չորացման այդպիսի եղանակը հատկապես վնասակար է չոր և անհնզանդ մազերի համար։ Եթե դուք ձեր ողջ կյանքի ընթացքում մազերը չորացրել եք սրբիչով և նույնիսկ մոռացել, թե ո՞ր դարակում է դրված ձեր ֆենը, մի կարծեք, թե ձեր վարսերի վերջը եկել է։ Մոնե Էվերթը գտնում է, որ կարելի է ժամանակը հետ բերել՝ հետևելով մի քանի կանոնի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



