Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման
SOCIETYԱյսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի եւ Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի գործով դատավճիռը, որով դատարանը մեղավոր ճանաչեց վերջինիս ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված արարք կատարելու մեջ:
Յուրաքանչյուր երեխայի մասով պատիժ նշանակվեց երկու տարի ազատազրկում, ապա մասնակիորեն գումարելով դրանք՝ վերջնական պատիժ նշանակվեց երեք տարի ժամկետով ազատազրկում, եւ դատարանը Անահիտ Պետրոսյանին մեկ տարի վեց ամիս ժամկետով զրկեց մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ



