Ինչպես խաղալ «Messenger»-ի գաղտնի խաղերը
LIFEBlognews.am-ը գրում է.
Քչերին է հայտնի որ «Facebook»-ի «Messenger» հավելվածը հնարավորություն է տալիս բասկետբոլ խաղալ։ Խաղը իրականում թաքնված է, այդ պատճառով մենք Փեզ կտրամադրենք ստույգ ցուցումներ այն գործարկելու համար։
Սկզբի համար հարկավոր է մուտք գործել որևէ երկխոսության պատուհան և սեղմել էմոջիների կոճակը։ Ապա հարկավոր է դրանց միջից գտնել «բասկետբոլի գնդակ» էմոջին և այն ուղարկել ընկերոջը։ Եվ վերջապես, անհրաժեշտ է սեղմել ուղարկված էմոջիի վրա և խաղը կհայտնվի։ Այս խաղը հասանելի է բոլոր այն «Andrioid» և «iOS» օգտատերերին, ովքեր թարմացրել են «Messenger»-ը։
Ուշագրավ է նաև այն, որ սա առաջին թաքնված խաղը չէ «Messenger» հավելվածի մեջ։
Կա ևս մեկ՝ «Թաքնված շախմատ» խաղ, որը գործարկելու համար անհրաժեշտ է նամակով ընկրոջն ուղարկել հետևյալ հրահանգը՝ «@fbchess play»: Հրահանգից հետո կհայտնվի շախմատի տախտակը և դուք կկարողանաք խաղալ «@fbchess և քայլ» ձևաչափով նամակներ ուղարկելով։




