Ո՞ր ճաշատեսակներն են նախընտրում հայտնիները
LIFEShabat.am-ը գրում է.
Մադոննա. այս երգչուհու սիրելի բանջարեղենը կաղամբն է: Մադոննան անսահմանափակ քանակությամբ կաղամբ է օգտագործում: Բացի այդ, այս աստղն օրական երկու լիտր ջուր է օգտագործում:

Սկարլեթ Յոհանսոն. սեքսուալ այս դերասանուհին մեքսիկական խոհանոցի սիրահար է: Վերջինս մեծ հաճույքով պղպեղ, լոբի, եգիպտացորենից պատրաստված ուտեստներ (որը պարունակում է՝ միս, պանիր, բրինձ, ավոկադո, լոլիկ, կծու սոուս) է օգտագործում:

Քայլի Մինոուգ. ավստրալացի երգչուհու համար ամենաօգտակար մթերքը թուրինջն է:

Անջելինա Ջոլի. հոլիվուդյան այս դերասանուհին խենթանում է ֆրանսիական խոհանոցի համար: Վերջինիս ամենասիրելի ճաշատեսակը «բույաբես» ապուրն է:

Մրայա Քերի. հոլիվուդյան երգչուհու համար ամենահամեղ ուտեստը եղել և մնում է իտալական պիցցան: Անգամ հատուկ սննդակարգեր հետևելու ժամանակ վերջինիս իր սննդակագից չի բացառում պիցցան:

Պենելոպա Կրուզ. իսպանացի այս սեքսուալ դերասանուհին երբեք ու երբեք չի պատրաստվում հրաժարվել տապակած և ճարպային ուտեստներից: Պենելոպան սիրում է նաև մակարոնեղեն, բրինձ:




