Արփա գետի վարարման պատճառով միակողմանի երթևեկելի է դարձել Ջերմուկից Ջրվեժ տանող ավտոճանապարհը
SOCIETYՀունիսի 2-ին, ժամը 12.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արփա գետի (գետի մակարդակը գտնվում է ճանապարհից 1.5 մ հեռավորության վրա) վարարման հետևանքով ջրի մակարդակը բարձրացել է և լցվել Ջերմուկից Ջրվեժ տանող ավտոճանապարհին՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Արփա գետի ջրի մակարդակը նշված հատվածում գտնվում է ավտոճանապարհից մոտ 1.5 մ ցածր. առկա է ճանապարհահատվածի (մոտ 18 մ երկարությամբ և 1 մ լայնությամբ) փլվածք:
Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհի վտանգավոր հատվածը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement
5
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted ...



