11 հոգանոց ընտանիքը՝ նպաստի հույսին (տեսանյութ)
VIDEOyerevan.today-ը գրում է.
Երևանում բնակվող Հունանյանների բազմանդամ ընտանիքում մեծանում է 8 երեխա: Ընտանիքում սիրո և ջերմության պակաս չկա, բայց կենցաղային ու կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ այլ խնդիրներ կան: 11 հոգանոց ընտանիքը ապրում է երկու սենյականոց տնակում` զուրկ կոմունալ որևէ հարմարությունից:
Բարերարների ջանքերով տնակին կից կառուցվել է տուն, որը, սակայն կիսատ է մնացել և ամբողջովին խոնավ է: Այս ընտանիքի եկամտի միակ աղբյուրը նպաստն է. հայրն առողջական խնդիրներ ունի, չի կարողանում աշխատել, կինը` Աստղիկ Մխիթարյանը, կայուն աշխատանք չունի, ժամանակ առ ժամանակ տարբեր տարածքներ է մաքրում: Մեկ անկողնում քնող 7 երեխաների բոլոր երազանքները երկրորդական են դարձել, միակ երազանքը սեփական սենյակ ունենալն է:
Yerevan.Today-ի տեսախցիկի առջև քաշվում էին, դժվարանում խոսել: Նկարահանման ժամանակ մեր մտածմունքները հիմնավորվեցին, որ նպաստների համակարգը օգնում է ապրել, հաղթահարել ծայրահեղ աղքատությունը, բայց այն չի նպաստում աղքատության վերացմանը: Պարզվեց նաև, որ նպաստի գումարը մեկ շնչի հաշվով բավականին փոքր է:
Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում:
Այս ընտանիքին օգնել ցանկացողներին խնդրում ենք կապ հաստատել Yerevan.Today-ի հետ: Մենք կհայտնենք հասցեն, ընտանիքի կոնտակտային տվյալները կամ կփոխանցենք ձեր հատկացրածը:



