Տղաներն ավելի զգացմունքային ու նվիրվա՞ծ են
LIFEԲրիգամի համալսարանի գիտնականները հետազոտություններ են անցկացրել, ինչի արդյունքում ապացուցել են, որ ուժեղ սեռի պատկանելը բնավ չի ենթադրում էմոցիոնալության ու զգացմունքայնության բացակայություն: Նման եզրահանգման գալու համար նրանք հատուկ փորձ են անցկացրել տղա երեխաների շրջանում՝ պարզելու նրանց կապվածության աստիճանն ընտանիքի մյուս անդամներին:
Պարզվել է, որ տղա երեխաների վրա ավելի շատ է ազդում քույրերի ու եղբայրների հետ հարաբերությունների բնույթը, քան աղջիկների վրա: Մասնավորապես, եթե ընտանիքում ջերմ հարաբերություններ են, առկա է վստահության մթնոլորտ եղբայրների ու քույրերի միջև, ապա տղաներն ավելի ինքնավստահ, ավելի բարեխիղճ ու ուժեղ են մեծանում: Իսկ հակառակ պարագայում ավելի հաճախ են հետագայում երեխայի մոտ նկատվում վարքի հետ կապված շեղումներ, հոգեկան անկայունություն:
Այս ամենը հաշվի առնելով՝ ծնողներն էլ պիտի անեն առավելագույնը երեխաների միջև լավ հարաբերություններ կառուցելու համար: Մասնագետները պնդում են, որ սրա համար շատ բան անհրաժեշտ չէ՝ պարզապես ջերմ հարաբերություններ միմյանց միջև, որով էլ օրինակ կհանդիսանան իրենց փոքրիկների համար:



