Վթար Քուչակ գյուղի մոտ. բախումից հետո «ՎԱԶ 2108»-ը շրջվել է. վարորդին հասցրել են հիվանդանոց
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 9-ին, ժամը 20.01-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես A180» մակնիշի 18 SU 632 պ/հ (վարորդ` 43-ամյա Վ. Մ.) եւ «ՎԱԶ 21-08» մակնիշի 35 SQ 555 պ/հ (վարորդ` 37-ամյա Ա. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ 21-08» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով, իսկ վարորդը տեղափոխվել է Ապարանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



