Նելլին՝ իր կազմակերպած մանկական միջոցառումների ու մանկական երկաթուղու սեզոնային բացման մասին
LIFEԵրեկ ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել «Երեխաների պաշտպանության միջազգայիյն օրվան» նվիրված միջոցառումների: Ամենուր գույներ, մուլտհերոսներ, մանկական զրնգուն ծիծաղները, որոնք իսկական հեքիաթ էին հիշեցնում: Իսկ Երեւանի մանկական երկաթուղին երեկ իր դռները բացեց փոքրիկների համար՝ սեզոնային բացումը նշելով երեխաների օրվան նվիրված ջերմ միջոցառմամբ:
Life.panorama.am-ին միջոցառման կազմակերպիչ, երգչուհի Նելլին պատմեց, որ միանգամից երեք համերգ է կազմակերպել.
«Երեկ բավականին մեծ, բայց եւ շատ հաճելի զբաղվածություն ունեիքն՝ մեր մանուկների օրը պետք է տոն դարձնեինք, ինչը, կարծում եմ, ստացվեց մեզ մոտ: Առավոտյան մանկական սրճարաններից մեկում փոքրիկ համերգ ունեցանք հատուկ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության երեխաների համար, միասին խաղացինք, իսկ վերջում անկակնկալ կերպով գեղեցիկ ու հետաքրքիր նվերներ մատուցեցինք: Այնուհետեւ միջոցառումը շարունակվեց Երեւանի մանկական երկաթուղիում, ուր կայացավ նաեւ երկաթուղու սեզոնային բացումը,- պատմեց կազմակերպիչն ու շարունակեց.
Շարունակությունն այստեղ:



