Չինաստանում առնվազն 14 մարդ է զոհվել «Սուդելոր» թայֆունի պատճառով
SOCIETY«Սուդելոր» թայֆունն առնվազն 14 մարդու մահվան պատճառ է դարձել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հաղորդել է CNN-ը:
Նրանց մեծ մասը՝ 12 մարդ, զոհվել է երկրի հարավ-արեւելքի Վենչժոու քաղաքում, եւս երկուսը՝ Լիշույ քաղաքում:
«Սուդելոր» թայֆունը ամենաուժգին տարերային աղետներից մեկն է, որը վերջին ժամանակներս պատուհասել է Չինաստանը: Քամու արագությունը գերազանցել է ժամում 280 կիլոմետրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Չինաստանի հարավ-աեւելքից թայֆունի պատճառով տարահանվել է ավելի քան 180 հազար մարդ: Բացի այդ, տարերքը մոլեգնել է հարեւան Թայվանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



