Սենում ջրի մակարդակը Փարիզի սահմանագծում ահագնալի բարձրանում Է
SOCIETYՍենում ջրի մակարդակը Ֆրանսիայի մայրաքաղաքի սահմանագծում կտրուկ բարձրանում Է եւ շուտով կարող Է հասնել 5,6 մետրի նշագծին: Այս մասին հայտնել են Vigicrue պետական կազմակերպությունում, որը պատասխանատու Է հեղեղումների եւ վարարումների ժամանակ իրադրության մոնիթորինգի համար:
«Սենում ջրի մակարդակի բարձրացումը Փարիզի սահմանագծում տեղի Է ունենում կտրուկ տեմպերով, եւ արդեն այսօրվա ընթացքում մակարդակը կարող Է հասնել 5,6 մետրի նշագծին»,- ասված Է հայտարարության մեջ: Ավելի վաղ սպասվում Էր, որ Սենում ջուրը Փարիզում մինչեւ այդ մակարդակը կբարձրանա հունիսի 6-ից ոչ շուտ: Նոր տվյալները նշում են վտանգի բացահայտ աճի մասին:1919 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի Է ունեցել սաստիկ հեղեղում, այն ժամանակ ջրի մակարակը կազմել Է 8,4 մետր:
Սենում հոսանքի արագությունը մեկ օրում կտրուկ աճել Է: Գետում նավարկությունը կտրականապես արգելված Է:
Փարիզում փակ Է չորս առափնյակների՝ ջրով ծածկված բոլոր ստորին մակարդակների մուտքը, որոնք գտնվում են քաղաքի տարբեր մասերում:
Փարիզի Տրանսպորտի ինքնավար վարչության ղեկավար Գիյոմ Պեպին չի բացառել, որ «Սենում ջրի մակարդակի հետագա բարձրացման դեպքում ստիպված կլինեն կանգնեցնել քաղաքային Էլեկտրագնացքի գիծը գետի ամբողջ ձախ ափի երկայնքով ձգվող թունելում»: Դա քաղաքում Էլ ավելի կբարդացնի տրանսպորտային իրադրությունը, որն առանց այն Էլ դժվարացել Է Պոմպիդուի առափնյակի եւ Լուվրի երկայնքով ձգվող ավտոթունելի փակման պատճառով:
Օդերեւութաբանական կենտրոնի կանխատեսմամբ՝ սպասվում են տեղատարափ անձրեւներ. տեղումների քանակը կհասնի 10-օրյա նորմային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



