Հայաստանում կիրականացվի համայնքների խոշորացման ևս 13 պիլոտային ծրագիր
SOCIETYՀայաստանում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման ևս 13 պիլոտային ծրագիր: Օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց կառավարության նիստում:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ ծրագիրը կիրականացվի Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ, Արփի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ համայնքային փնջերում:
«Իրոք, կարևոր ծրագիր է, պարոն Լոքյան, պետք է հետևողական լինենք, որպեսզի նաև կարողանանք այդ համայնքներում իրականացնել արդյունավետ վարչարարություն, ֆինանսների տնտեսում և կառավարում»,-ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այս տարվա փետրվարի 14-ին Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Դրանով մեկնարկ տրվեց համայնքների խոշորացման պրակտիկ փուլին:



