Արբանյակը ծծմբի երկօքսիդի արտանետումների նոր աղբյուրներ Է հայտնաբերել. NASA
SOCIETYԱՄՆ-ի եւ Կանադայի հետազոտողներն արբանյակային տվյալների միջոցով հայտնաբերել են ծծմբի երկօքսիդի արտանետումների՝ նախկինում անհայտ շուրջ 40 աղբյուրներ: Այդ մասին հունիսի 1-ին հայտնել Է NASA-ն:
«ԾԾմբի երկօքսիդի արբանյակային լուսնակարը ցույց Է տալիս «թեժ կետեր», ինչն ավելի Է հեշտացնում արտանետումների հաշվարկի հնարավորությունը»,- մեջբերում Է անում NASA-ն կանադացի հետազոտող Քրիս ՄակԼինդենի խոսքից:
Հետազոտությանը, որն այս շաբաթ կհրապարակի Nature Geosciences հանդեսը, մասնակցել են NASA-ն, Կանադայի Շրջակա միջավայրի եւ կլիմայական փոփոխությունների ինստիտուտը ու եւս երկու համալսարաններ: Հետազոտությունը հիմնված Է 2008-ից մինչեւ 2014 թվականն արբանյակային տվյալների վերլուծության վրա:
Արտանետումների՝ նախկինում պաշտոնապես չգրանցված աղբյուրների թիվը հասնում Է 39-ի. դրանք ածխային Էլեկտրակայաններ են, հալոցային վառարաններ, գազի եւ նավթի վերամշակման շրջաններ Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ Մեքսիկայում եւ Ռուսաստանում: Հետազոտության հեղինակները նաեւ նշում են, որ, արբանյակների տվյալներով՝ ծծմբի երկօքսիդի՝ նախկինում հայտնի մի շարք աղբյուրների արտանետումների մակարդակը երկու-երեք անգամ գերազանցում Է հայտարարված ցուցանիշները:
Հետազոտությունը վկայում Է, որ ծծմբի երկօքսիդի արտանետումների՝ «չհայտարարված» աղբյուրներին բաժին Է ընկնում այդ նյութի արտանետումների ամբողջ ծավալի մինչեւ 12 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



