Բազմազավակ հայ հայտնիները. լուսանկարներ
PHOTO
Wnews.am-ը գրում է.
Հայ հայտնիներից շատերը հիանալի կերպով կարողանում են համատեղել կարիերան ընտանիքի հետ։ Նրանցից ոմանք ծնող դառնալու բերկրանքը զգացել են մի քանի անգամ։
Wnews.am-ը շնորհավորում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը եւ ներկայացնում է հայ բազմազավակ հայտնիներին իրենց փոքրիկների հետ։
Գոհար Հարությունյան
«Միսս Հայաստան 1998» և «Միսս ԱՊՀ 1999» Գոհար Հարությունյանը հոգատար եւ նվիրված մոր հիանալի օրինակ է։ Գեղեցկուհին ունի երկու դուստր եւ մեկ որդի։
Ալլա Լեւոնյան
Երգչուհի Ալլա Լեւոնյանի կարիերն նրան եւս չի խանգարել գեղեցիկ ընտանիք կազմել։ Նա ունի երկու դուստր եւ որդի։
Հարցազրույցներից մեկի ժամանակ բազմազավակ մայրիկն նշել է, որ նրա ամուսինը ցանկանում է 5 երեխա ունենալ:
«Ամուսինս ուզում է հինգ երեխա ունենանք, ես էլ եմ շատ սիրում երեխաներ, սակայն հավատացեք, երգչուհու կարգավիճակում երրորդ երեխա ունենալն էլ մի քիչ դժվար է: Ես հաճախ երկրում չեմ լինում, զբաղվածությունս շատ է, սակայն ոչինչ չեմ ուզում բացառել: Աստված իր ժամանակին ամեն ինչ տալիս է»,- ասում է երգչուհին:
Հրանտ Թոխատյան
Դերասան Հրանտ Թոխատյանը եւս ունի երեք զավակ. երկու որդի եւ մեկ դուստր։ Նա հոգատար ծնող է։
Իրինա Թովմասյան
Նախկին «Միսս Հայաստան» Իրինա Թովմասյանը եւս բազմազավակ մայր է. նա ունի երեք դուստր։
Դերասան Արմեն Պետրոսյանը (Մենչ) երեք զավակների հայր է։ Մենչն ունի երկու դուստր եւ մեկ որդի։ Ի դեպ, նրա զավակները զույգ են։




















































