Yerevan, 07.October.2026,
00
:
00
BREAKING


Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար բարենպաստ շրջան է. Գերմանիայում Հայ Դատի հանձնախումբ

INTERNATIONAL NEWS

 Գերմանիայի Բունդեսթագի բոլոր քաղաքական խմբակցությունները գրեթե միաձայն են` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը պետք է ընդունվի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գերմանիայում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անտո Ազնավուրյանը:  

«Այս անգամ չպետք է լինի նախկինի պես: Այլ հստակ միաձայն ասվի, որ եղածը ցեղասպանություն է: Դրանից բացի, խոսվի Գերմանիայի հանցավոր լինելու մասին, ինչպես նաև շոշափվի Հայաստան-Թուրքիա սահմանների բացման հարցը: Քաղաքական ուժերն այսպիսի խոստումներ տվեցին ժամանակին և հիմա տեսնում ենք, որ այդ ուղղությամբ էլ քայլեր են կատարվում»,-ասաց Անտո Ազնավուրյանը:

Նրա խոսքով, փախստականների հարցի հետ կապված Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը բարենպաստ մթնոլորտ է ստեղծել` ի հակառակ Թուրքիայի:  «Հանրության մոտ այն տպավորությունն է, որ Գերմանիայի կառավարությունը գաղթականների հարցի համար թուրքերին ամեն բան զոհելու պատրաստ է: Այդ երևույթն այնքան նվաստացուցիչ է, որ մարդիկ սկսել են չընտրել այդ նշանավոր կուսակցություներին, ինչն էլ մտահոգիչ երևույթ է դարձել քաղաքական դաշտում: Ահա այս լույսի ներքո, կուսակցություները նկատել են, որ արժեքները պաշտպանելու հանգամանք պետք է ցույց տան&raqu o;,-ասաց Անտո Ազնավուրյանը: Նա նշեց, որ, Թուրքիան, ուզելով, թե չուզելով, անուղղակի նպաստում է այդ գործին:

Անտո Ազնավուրյանը նկատեց, որ Թուրքիայի կողմից ուժեղ ճնշումներ կան: Ամենատարբեր մակարդակներով հայտարարություններ, սպառնալիքներ են հնչում: Թուրքական կողմն ընդգծում է, որ բանաձևի ընդունումը կազդի Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վրա: Նրա տեղեկացմամբ, Գերմանիայում թուրքական կազմակերպությունները տարբեր ցույցեր են կազմակերպում:

«Բողոքները շատ են, բայց մենք վարժված ենք: Ուրախ ենք, որ կգոռան, որովհետև իրենց միջամտութունները բացասական հետևանք են ունենում: Ժողովուրդը զզված է Թուրքիայի միջամտությունից: Այնպես որ, կարծում եմ, բավական բարենպաստ շրջան է: Եթե բանաձևն ընդունվի դա կնշանակի, որ Գերմանիան պաշտոնապես 1915 թվականի իրադարձությունները բնութագրում է ցեղասպանություն: Դա իրավաբանական իմաստով մեծ արժեք ունի: Մենք կարող ենք հարմար առիթով, դատական գործերի ժամանակ, մեջբերել Գերմանիայի այս բանաձևը: Բանաձևի ընդունումը հայերի համար հոգեբանական տեսնակյունից կար ևոր նշանակություն ունի: Վերջապես կհաստատվի, որ Թուրքիան ոճրագործ է»,-ասաց Անտո Ազնավուրայնը:

Նա նաև նշեց, որ բանաձևի ընդունումը քաղաքական հարաբերություններում նպաստավոր դաշտ կբացի: Պարզապես հայությունը պետք է ճիշտ ժամանակին պտուղը քաղի:

Բունդեսթագում «Օսմանյան կայսրությունում 1915 և 1916 թթ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և դատապարտման մասին» բանաձևի նախագծի քննարկումները նախատեսվում է սկսել հունիսի 2-ին՝ տեղի ժամանակով 11:10-ից: Քննարկումները կհեռարձակվեն Գերմանիայի խորհրդարանի ինտերնետ հեռուստատեսությամբ՝ www.bundestag.de կայքի միջոցով:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» բառեզրը:

Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր ԱնգելաՄերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության Նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել: 2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը: Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին:

 

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration