Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի գերմանական դասը.«168 ժամ»

POLITICS

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր Գերմանիայի խորհրդարանում քննարկվելու եւ քվեարկվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Մեծ է հավանականությունը, որ այս անգամ այն կարող է ընդունվել, չնայած հատկապես վերջին օրերին Թուրքիայի կողմից Գերմանիայի նկատմամբ հնչեցվող տարբեր սպառնալիքներին ու ճնշումներին:

Իհարկե, պետք չէ բացառել նաեւ, որ հաշվի հառնելով հենց այդ` վերջին հանգամանքը, փախստականների հարցով Թուրքիայի կողմից Գերմանիային ներկայացվող վերջնագրերը, կարող է քաղաքական որոշում կայացվել՝ որեւէ ձեւակերպմամբ բանաձեւի ընդունումը մերժելու կամ հետաձգելու մասին: Հայաստանում, բնականաբար, հետեւում են Բունդեստագում սպասվող այդ իրադարձությանը, հետեւում են` սպասումով, որ Գերմանիայի խորհրդարանն ի վերջո կընդունի պատմական եղելությունը եւ իրերը կկոչի իրենց անուններով:

Բայց այդ հետեւման ու սպասումի մեջ արտահայտված է առավելապես հուզականությունը, որն իր հերթին՝ կանխորոշում է Բունդեստագի կողմից Ցեղասպանության ճանաչմանը կամ այդ օրինագծի մերժմանը հաջորդող արձագանքը Հայաստանից:

Կարելի է գրեթե վստահաբար պնդել, որ, եթե Բունդեստագն ընդունի այդ բանաձեւը, ապա հաշված րոպեների ու ժամերի ընթացքում Հայաստանի քաղաքական շրջանակները, առաջին հերթին՝ իշխանությունները, մտավորականները, սփյուռքահայերն ու մյուսները, հանդես կգան Գերմանիային ուղղված ներբողներով, գերմանացիները կհռչակվեն՝ որպես երկրագնդի ամենաարդարամիտ ու ազնիվ էթնոսի ներկայացուցիչներ, Նիցշեի ու Բեթհովենի արժանի հետեւորդներ:

Եթե ինչ-ինչ պատճառներով տեղի ունենա հակառակը` Բունդեստագը չընդունի այդ բանաձեւը, ապա նույն շրջանակները, առաջին հերթին՝ իշխանության ներկայացուցիչներն ու մյուսները, անարգանքի սյունին կգամեն Գերմանիային` հիշեցնելով, թե ինչպես էին ժամանակակից գերմանացիների ֆաշիստ նախնիները Հոլոքստի ենթարկում հրեաներին: Եթե այս մոտեցումը նորմալ է հանրային, կենցաղային մակարդակում, ապա անթույլատրելի է պետական քաղաքականության պարագայում:

Մինչդեռ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, մեծ հաշվով, էմոցիայից բացի, ոչինչ չկա: Ռազմավարությունների, հաշվարկված քայլերի, տարբեր երկրների հարաբերությունների ու շահերի փոխկապակցվածության հիման վրա կառուցված քաղաքականության բացակայությունը Հայաստանի դիվանագիտությունը լրացնում է հենց էմոցիայով` ոչ հայանպաստ իրավիճակներում խռովելով միջազգային հանրությունից, դրական ելքի դեպքում` ոգեւորության ճիչեր արձակելով:

Տարիներն ու տասնամյակները ցույց են տվել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչպես որեւէ այլ ցանկացած հիմնախնդիր, պետություններն ու միջազգային կառույցներն օգտագործում են՝ միայն ու բացառապես իրենց շահերից ելնելով: Դա գուցե հակահումանիստական է, գուցե՝ ապաբարոյական, սակայն դա է միջազգային հարաբերությունների, մեծ քաղաքականության անկյունաքարը:

Ինչ վերաբերում է կոնկրետ Բունդեստագի այսօրվա որոշմանը, ապա, ինչպիսին էլ այն լինի, պետք է ոչ թե ոգեւորվել կամ նեղանալ, այլ դա ընդունել՝ որպես այդ երկրի շահերից բխող քայլ, ու վարել այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում աշխարհի հնարավորինս մեծ թվով երկրների շահերը կհամապատասխանեն Հայաստանի շահին: Մնում է ձեւակերպել Հայաստանի շահը, որը դեռեւս ածանցվում է իրեն տակավին վերջերս իսլամական աշխարհի «հուսալի գործընկեր» հռչակած Ռուսաստանի շահից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Team Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)