«Հայկական վերածնունդը» Վանաձորի քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրել Էդվարդ Շարմազանովի սանիկին.«Հայկական ժամանակ»
POLITICS«Մեր տեղեկություններով «Հայկական վերածնունդը» կամ նախկին ՕԵԿ-ը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրել իր ավագանու անդամ, կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանին։
ՀՎ-ից Էդգար Առաքելյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ իրենք կմասնակցեն այդ ընտրություններին, բայց հավելեց, որ ցուցակի հարցով դեռ վերջնական որոշում չեն կայացրել։ Ի դեպ, Վանաձորում հայտնի Ա. Փելեշյանը Աժ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովի սանիկն է, նաև հայտնի ռեժիսոր, վավերագրող, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի բարեկամն է, բայց Վանաձորում ունի կիսաքրեական համբավ, ունի նաև երթուղայինի գծեր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



