«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ անցկացվել է «Փոքրիկ վարորդ» մրցույթը (տեսանյութ)
VIDEOԹեժ պայքար, լարված մրցակցություն. ղեկին են փոքրիկ վարորդները: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, «Փոքրիկ վարորդ 2016» մրցույթին մասնակցում են 3-6 տարեկան ավելի քան 80 երեխա: Արդեն հինգերորդ տարին անցկացվող մրցույթի նպատակը մեկն է՝ հիշարժան դարձնել երեխաների պաշտպանության միջազգային օրը և խրախուսել փոքրիկ վարորդներին:
Մրցույթին ցուցադրական ելույթով հանդես է եկել նաև Գագիկ Ծառուկյանի որդին՝ Հովհաննես Ծառուկյանը:
Լավագույն արդյունքներ գրանցած փոքրիկ վարորդները արժանացել են պատվոգրերի ու գավաթների: Հաղթող ութ փոքրիկ ստացել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի պատրաստած գլխավոր մրցանակը՝ էլեկտրական ավտոմեքենաներ:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



