Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Համամարդկային արժեքնե՞ր, թե՞ քաղաքական շահ. Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի սխալ շեշտադրումը

ANALYSIS

Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին մի բանաձև: Բնականաբար, եթե որևէ երկիր քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ապա դա նշանակում է, որ Թուրքիան ինչ-որ հարցերում «համը հանել է», որ Թուրքիայի հետ այդ երկրի հարաբերությունները լարվել են: Էրդողանի ղեկավարած Թուրքիան վարում է կոշտ արտաքին քաղաքականություն` շատ հարցերում անտեսելով Եվրամիության երկրների շահերը: Մերձավոր Արևելքում թուրքական քաղաքականության հետևանքով Եվրոպան կորցրել է իր սահմանների երկայնքով իրադարձությունների վրա ազդելու հնարավորությունները:

Հակառակը, սկսել է տուժել: Եվրոպայի քթի տակ ծավալվող ռազմական հակամարտությունները ստիպել են հարյուր հազարավոր մարդկանց դառնալ փախստական և ապաստան խնդրել Եվրոպայում: Բացի դրանից` մեծացել է Եվրոպայում ահաբեկչությունների սպառնալիքը: Օգտագործելով այդ խաղաքարտը` Թուրքիան Գերմանիային շանտաժի է ենթարկում` պահանջելով գումար տալ, վիզային ռեժիմն ազատականացնել և գործնական բանակցություններ սկսել ԵՄ-ին անդամակցության հարցում: Ավելին` Թուրքիան բացահայտ ցինիզմով անտեսում է Եվրամիության պահանջների կատարումը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում: Իսկ քրդերի դեմ սկսած ռազմական գործողություններում ընդհանրապես հաշվի չի առնում Բրյուսելի կարծիքը:

Եվ ենթադրելի էր, որ Գերմանիան պետք է սկսի Թուրքիայի դեմ կիրառել միջազգային պրակտիկայում հայտնի ամբողջ զինանոցը: Այդ զինանոցում մի յուրահատուկ «գործիք» է ծառայում Հայոց ցեղասպանության հարցը: Գերմանական Բունդեսթագը կճանաչի՞ արդյոք Հայոց ցեղասպանությունը: Պատասխանը հետևյալն է.եթե Թուրքիան այդ ճնշման տակ որոշակի զիջումների չգնա, ապա կճանաչի, եթե գնա, ապա չի ընդունվի այդ բանաձևը: Սա շատ պարզ և արդեն վաղուց փորձված քաղաքականություն է:

Եվ ահա այդ թեմայի շուրջ Հայաստանի բարձագույն ղեկավարությունը գրեթե միշտ հանդես է գալիս այն դիրքորոշմամբ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում համամարդկային արժեքներն ավելի կարևոր պետք է լինեն, քան կարճաժամկետ քաղաքական շահերը, որ շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և Գերմանիան, որը 20-րդ դարասկզբին իր մեղքի բաժինն է ունեցել հայերին ոչնչացնելու հարցում, նույնպես պետք է առաջնորդվի համամարդկային արժեքներով: Ի դեպ, սա պաշտոնական տեսակետ է և հաճախ է կրկնվում ամենաբարձ մակարդակով:

Հարց է առաջանում: Այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, մի՞թե դեմ են գնացել սեփական շահերին և բացառապես համամարդկային արժեքներով են առաջնորդվել: Իհարկե, ոչ: Ընդհանրապես անհասկանալի է, թե ինչո՞ւ է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեր դիվանագիտությունը հակադրում քաղաքական շահը համամարդկային արժեքներին: Աշխարհում ոչ մի երկիր չի ճանաչել և չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, եթե դա դեմ է իր շահերին, այլ ոչ թե` համամարդկային արժեքներին: Նույնը` Հայաստանը: Մենք, օրինակ, ճանաչե՞լ ենք Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի, Կոսովոյի և այլ ինքնորոշված հանրապետությունների անկախությունը: Չէ՞ որ մենք պահանջում ենք աշխարհից ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը:

Բայց նույնը չենք անում: Ինչո՞ւ: Առաջնորդվում ենք համամարդկային արժեքներո՞վ, թե՞ քաղաքական շահերով: Բնականաբար քաղաքական շահերով: Բայց մենք տվյալ հարցերում չենք հակադրում այդ երկու հասկացություններն իրար, քանի որ դա տրամաբանական չէ: Հետևաբար ինչո՞ւ այն պետք է տրամաբանական լինի Հայոց ցեղասպանության հարցում: Համամարդկային արժեք է ինչպես ուրիշների հանդեպ կարեկցանքն ու իրավունքների հարգումը, այնպես էլ սեփական շահերի պաշտպանությունը: Եվ վերջինը, գուցե, ամենաառաջնային համամարդկային արժեքն է: Այն ռացիոնալ արժեք է և ներհատուկ է ցանկացած բանական մարդու:

Հետևաբար, ինչո՞ւ ենք փորձում կարեկցանք աղերսել և մուրալ` փոխարենը շեշտելով, թե տվյալ պետությունը ինչ կարող է շահել Հայոց ցեղասպանությունը ճանաչելով և ոչ միայն: Իհարկե, մենք չէ, որ պետք է Գերմանիային սովորեցնենք, թե որն է իր շահը: Բայց մենք կարող ենք ստեղծված պայմաններում հանդես գալ ռացիոնալ դիրքերից և հասկացնել, թե որն է Հայաստանի ու Գերմանիայի ընդհանուր շահը: Իսկ մեր շահն այն է, որ Գերմանիան ոչ թե սոսկ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև օդում թափահարի և անգամ ձևականորեն ընդունի, այլ որ Հայաստանի հետ ավելի խորացնի համագործակցությունը` որպես Թուրքիային զսպող գործոն:

Հիմա եթե Գերմանիայի Բունդեսթագը չընդունի այդ բանաձևը, ստացվում է, որ Գերմանիան դե՞մ է համամարդկային արժեքներին: Իհարկե, ոչ: Այդ դեպքում ի՞նչ կարիք կա նման արհեստական հակադրություն ստեղծել և ապավինել քաղաքական գործիչների բարոյական զգացմունքներին, որոնք, ինչպես հասկանում ենք, այնքան էլ մեծ տեղ չունեն ռեալ քաղաքականության մեջ: Այսպիսով` անհեռանկարային է, նույնիսկ սխալ համամարդկային արժեքները հակադրել երկրների քաղաքական շահերին` հատկապես երբ ինքդ առաջնորդվում ես բացառապես սեփական շահերով: Նման շեշտադրումը աշխարհում ընկալելի չի կարող լինել: Մեզ առավելագույնը կկարեկցեն, ինչպես հեռվից կարեկցում են ընկածին` առանց նրան օգնելու, որ բարձրանա:

Տիգրան Խաչատրյան

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy