Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Երևանի քաղաքապետը տիկնոջ ու երեխաների հետ այցելել է կենդանաբանական այգի

SOCIETY

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ ու հինգ երեխաների հետ միասին այցելել է Երևանի կենդանաբանական այգի, որտեղ ևս օրվա շրջանակում կազմակերպվել էին տոնական միջոցառումներ: Քաղաքապետը շրջել է այգում, զրուցել ծնողների հետ ու շնորհավորել է մանուկներին՝ մաղթելով նրանց խաղաղ երկին ք, առողջություն ու անհոգ մանկություն: Օգտվելով առիթից` ծնողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին` մայրաքաղաքի տարբեր հատվածներում տոնական բազմաբնույթ միջոցառումների կազմակերպման և փոքրիկների համար տոնական տրամադրություն ապահովելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Տարոն Մարգարյանը նշել է, որ յուրաքանչյուրի համար էլ ծնողների մշտական հոգատարությունը հաճելի է ու սպասված:

«Անկեղծ ասած, երեխաների տոնը ես համարում եմ անխտիր բոլորիս տոնը, քանի որ մեզանից յուրաքանչյուրը, որ տարիքում էլ որ լինի, իր ծնողների համար շարունակում է մնալ երեխա: Ու հատկապես հայերիս դեպքում այս զգացողությունն առավել ընդգծված է, քանի որ մենք՝ որպես ծնող, երբեք չենք դադարում հոգ տանել մեր երեխաների մասին: Նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն մեր երեխան ինքն է ծնող ու իր զավակներն ունի: Իմ խորին համոզմամբ, սա մեր ազգային այն լավագույն առանձնահատկություններից մեկն է, որը, հուսամ, երբեք չենք կորցնի: Ընդ որում, ծնողներ-երեխաներ այդ կապը նաև արահայտվում է երկրի ու պետության հանդեպ սիրո տեսքով: Եվ մենք պետք է այդ ավանդույթները փոխանցենք մեր երեխաներին, որպեսզի նրանք ևս շարունակեն մեր երկրի ու պետության հզորացումը»,- նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի 2014-2015թթ. այգու վերանորոգման և զարգացման ծրագրով իրականացված մեծածավալ աշխատանքների արդյունքում այսօր Երևանի սիրված հանգստի այս գոտին դարձել է գրավիչ ու հարմարավետ: Տեղում մանրակերտի վրա Երևանի քաղաքապետին են ներկայացվել Կենդանաբանական այգու վերակառուցման երկրորդ փուլի ծրագրի մանրամասները: Արդեն այս տարի կմեկնարկի արջերի և գայլերի ընդհանուր ազատավանդակի ընդլայնումը, ընդ որում այսօրվա 1250 քմ-ի փոխարեն այն կդառնա 5550 քմ: Բացի այդ, նախատեսված է նաև շուրջ 3000 քմ մակերեսով առյուծների ընդարձակ ազատավանդակի կառուցու մը: Շուրջ 5000 քմ մակերես էլ կզբաղեցնի թռչունների նոր ազատավանդակը, որի շրջանակում կտրվեն այնպիսի լուծումներ, որ այցելուները հնարավորություն ունենան հայտնվել թռչյունների հետ նույն տարածքում: 

«Այսօր իսկապես կարող ենք փաստել, որ Երևանի կենդանաբանական այգին տարածաշրջանում լավագույն կենդանաբանական այգին է և բոլորն այսօր շատ ավելի մեծ հաճույքով են այցելում այգի, քան նախկինում: Մենք դեռևս այգու զարգացման ծրագրի միայն առաջին փուլն ենք ավարտել և առաջիկայում նախատեսում ենք սկսել 2-րդ փուլը: Վստահեցնում եմ բոլորիդ, որ ծրագրի իրականացման արդյունքում այգում գերակշռելու են մեծ և ընդարձակ կենդանավանդակները, ինչը հնարավորություն կտա այցելուներին առավել բնական միջավայրում և ավելի հարմարավետ հարթակներից տեսնել կենդանիներին: Ի դեպ , տոնի առիթով այսօր հաճելի անակնկալ ենք մատուցել մեր բոլոր համաքաղաքացիներին և կենդանաբանական այգու այսօրվա այցելուներին: Ողջ օրվա ընթացքում այգու մուտքը բոլորի համար լինելու է անվճար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կենդանաբանական այգու տարբեր հատվածներում կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ: Մայրաքաղաքի փոքրիկ բնակիչներին դիմավորում էին հեքիաթների սիրված հերոսներն ու ծաղրածուները: Փոքրիկ կենդանասերների տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն ապահովված էր ամենուր:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference