Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի պետական քաղաքականությունն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը. Հրանուշ Հակոբյան

SOCIETY

Երևանի Սիրահարների այգում տոնական տրամադրություն էր, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունն անցկացնում էր «Երեխաների ձայնը» միջոցառումը: Այն նպատակ ունի խթանել երեխաների իրավունքների պաշտպանությունը, նրանց մասնակցությունը և լսելի դարձնել երեխաների ձայնը` որոշումների կայացաման գործում:

Միջոցառման շրջանակում անցկացվեցին սեմինարներ, վրանային ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր, խաղեր: Սիրիահայերն  էլ իրենց խոհարարական հմտություններով ապահովում էին միջոցառման քաղցրությունը: Հյուրերը հնարավորություն ունեին համտեսելու սիրիահայերի պատրաստած քաղցրեղենը:

[gallery id= 57094]

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը միտված է նրան, որ մեր երեխաները խնամք և դաստիարակություն ստանան ընտանիքներում:

«Իհարկե, նախընտրելի է կենսաբանական ընտանիքներում, բայց եթե հնարավոր չէ, գոնե, փոխարինող ընտանիքներում: Այս առումով մեծ քայլեր են իրականացվել: Միջազգային կազմակերպությունների հետ մի շարք ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի խնդիրները լուծվեն, և այն ընտանքիները, երեխաները, որոնք լրացուցիչ աջակցության կարիք ունենան, ստանան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը

Շնորհավորելով երեխաներին` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նրանց մաղթեց խաղաղություն:

«Ցանկանում եմ, որ մանուկները խաղաղ պայմաններում ապրեն, կրթվեն, իրենց ցանկություններն ու երազանքներն իրականություն դարձնեն: Ընդհանրապես մեր ընտանիքներում երեխաները յուրահատուկ ձևով են գնահատվում: Կա օրենք «Երեխաների իրավունքներ» մասին, որի հեղինակը ես եմ, ընդունել ենք 1996 թվականին, ուսումնասիրել ենք միջազգային ամբողջ փորձը: Ես կարծում եմ` կրթության, առողջապահության և այլ ոլորտներում երեխաների նկատմամբ կա ընդգծված վերաբերմունք: Ես չեմ կարծում, որ մեր երկրում երեխայի իրավունքները որևէ ձևով խախտվում են: Լինում են առանձին դ եպքեր, բայց մեծ հաշվով մեր պետական քաղաքականությունն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Անդրադառնալով սիրիահայ երեխաներին` Հրանուշ Հակոբյանը նշեց, որ  մեր պետությունը նրանց համար ստեղծել է բոլոր հնարավորություները: Նրանք սովորում են դպրոցնեում, բուհերում, մանկապարտեզներում` անվճար հիմունքներով, կազմակերպվում է նրանց հանգիստը, նրանք հաճախում են նկարչական երաժշտական դպրոցներ: Հայաստանում կա 2 հազար 500 սիրիահայ երեխա:

Երեխաներին շնորհավորեցին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչները: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն իրենց խոսքում մանուկներին մաղթեցին խաղաղություն, շարունակական սեր, որ մեծանան ընտանիքներում, և որ նրանք տեղյակ լինեն իրենց իրավունքներից:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն էլ ընդգծեց, որ մեծահասկաները պարտավոր են հոգ տանել երեխաների մասին:

«Իմ խոսքն ուղղված է այն մարդկանց, ովքեր կառավարում են մեր երկրները` բոլոր երեխաներն ունեն նույն իրավունքներն, ազատությունները: Հայաստանում մի բան լրջորեն տարբերվում է, այստեղ ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ, իմ ցանկությունն է, որ Հայաստանում նույնքան աղջիկներ ծնվեն»,-հավելեց դեսպանը:

«Երեխաների ձայնը» միջոցառման ժամանակ մեկնարկեց «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության երկու նոր ծրագիր` «Համայնքահեն ծառայություններ հաշմանադամություն ունեցող երեխաների համար», ինչպես նաև ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող  «Սոցիալական նորարարություններ հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնագիտական կրթության ու աշխատութնակության համար» ծագրերը:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference