Սոնա Շահգելդյանը նորություն ունի
LIFEBlognews.am-ը գրում է.
Երգչուհի Սոնա Շահգելդյանը շուտով իր հանդիսատեսին կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նկարահանել է «Միայն քեզ» երգի հիման վրա։ Սոնան BlogNews-ին տրամադրել է լուսանկարներ նկարահանման հրապարակից և մանրամասներ պատմել։

Լիանա Անդրեասյանը երգը գրել է Արտակ Համբարձումյանի բանաստեղծության հիման վրա։ Սոնան նշեց, որ շատ գեղեցիկ, լիրիկական ստեղծագործություն է ստացվել, որին համապատասխան տեսահոլովակ են նկարահանել։
«Սյուժեի մտահղացման մեջ ունեմ իմ լուման։ Շատ գեղեցիկ կերպարով եմ ներկայանալու։ Ոճաբան Սվետա Բեգոյանի հետ ենք ստեղծել կերպարներս։ Շատ ճաշակով աղջիկ է։ Ի դեպ, բոլոր զգեստները, որ կարվել են, ինձ է նվիրել, ինչի համար իրոք շնորհակալ եմ»,- ասաց Սոնան։

Երգչուհին նշեց, որ ինքը նկարահանվել է տեսահոլովակի տաղավարային հատվածում. «Տեսահոլովակում կլինեն նաև պրոֆեսիոնալ պարողներ և խաղարկային հատված։ Չեմ ուզում ասել՝ ինչ լինելու, բայց շատ հետաքրքիր բան է սպասվում։ Դեռ 1 տարի առաջ էի մտածել, որ կարելի է այսպիսի բան անել։ Օրիգինալ, մինիմալիստական ճաշակով տեսահոլավակ է լինելու»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի



