Ֆրանսիացիները որսացել են EgyptAir-ի կործանված ինքնաթիռի «սեւ արկղի» ազդանշանը
INTERNATIONAL NEWSՄիջերկրական ծովում գրանցվել Է ազդանշան, որն, ամենայն հավանականությամբ, տալիս Է EgyptAir ավիաընկերության կործանված A320 ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկը: Այդ մասին ասված Է ավիաաղետի հետաքննության հանձնաժողովի հայտարարության մեջ: Ազդանշաններն ընդունել Է օդանավի ինքն ագրիչների որոնումներին մասնակցող La Place ֆրանսիական նավում տեղակայված սարքավորումը:
EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում Էր Փարիզ-Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել Է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



