«Jazzve Opera Lounge»-ի ամառային սեզոնի բացումը՝ Marita Rokhvadze & Relation Band-ի մասնակցությամբ
LIFEBlognews.am-ը գրում է.
«Jazzve Opera Lounge»-ը կրկին բաց է ամառային երեկոյան ժամանցը հաճելի անցկացնելու համար։ Իր հաճախորդների համար սրճարանը պարբերաբար կազմակերպում է համերգային ծրագրեր։ Այս տարի սեզոնի բացման համար «Ջազզվեն» Հայաստան է հրավիրել վերջին ժամանակներում Վրաստանի ամենապահանջված բենդերից մեկին` Marita Rokhvadze & Relation Band-ին։ Համերգի գլխավոր հովանավորն է «Օպերա սուիթ» հյուրանոցը։

Երեկ կայացավ բենդի փակ համերգը, որի հետաքրքիր պահերը BlogNews-ը ներկայացնում է իր ընթերցողներին։ Այսօր՝ հունիսի 1-ին, ևս մեկ անգամ նրանք յուրովի կներկայացնեն հայտնի երգերն ու դրական էներգիա կփոխանցեն «Ջազզվեի» այցելուներին։
«Շատ ուրախ ենք, որ այս տարի ևս հնարավորություն ունենք հրավիրելու հայտնի ու սիրված երգիչների։ Այսպիսի համերգները «Ջազզվեում» շարունակական են լինելու։ Տարեցտարի ավելին ենք անում, որպեսզի Երևանն ամռանը դառնա է՛լ ավելի գեղեցիկ, հետաքրքիր, գունեղ ու պարային»,- ասաց «Ջազզվե» սրճարանների ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար Սիլվա Ղամբարյանը՝ հավելելով, որ ամռան ընթացքում հյուրընկալելու սիրված ու պահանջված երաժիշտների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

Հաշվի առնելով հաճախորդների բազմաբնույթ նախասիրությունները՝ այցելուների համար կկազմակերպվեն տարբեր ոճերի համերգներ։ «Ամսվա ընթացքում կունենանք 2-ական համերգ։ Քանի որ կազմակերպում ենք մեծ համերգներ, դրանք ավելի հաճախ լինել չեն կարող։ Առաջիկայում շատ կարևոր ու հետաքրքիր ևս մի համերգ ունենք, սակայն այս մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,- ասաց նա։
Ի դեպ, «Ջազզվեն» իր հաճախորդներին կդիմավորի նորացված ճաշացանկով։


Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



