Չարաճճի երեխա եմ եղել, բայց չար չեմ եղել. Հայկո Հովհաննիսյանի մանկության հուշերը (տեսանյութ)
VIDEOՕրեր առաջ` մայիսի 29-ին, կայացավ NEWS.am-ի բարեգործական ակցիան, որի ամենաակտիվ մասնակիցներից էր հեռուստասերիալներից հայտնի դերասան Հայկո Հովհաննիսյանը: Երիտասարդ դերասանը Հյուսիսային պողոտայում մնաց մինչեւ երեկո, վաճառեց պաղպաղակներ եւ ձողիկներ, ինչպես նաեւ հասցրեց մեզ հետ զրուցել իր մանկությունից եւ կիսվեց դպրոցական հուշերով:
«Շատ չարաճճի երեխա եմ եղել»,-անկեղծանում է Հայկը` նշելով, որ վարքագիծը ազդել է նաեւ իր սովորելու վրա.
«Մի քիչ ծույլիկ եմ եղել: Այդքան էլ լավ չեմ սովորել: Ճիշտ է` չարաճճի երեխա եմ եղել, բայց չար չեմ եղել. ինձ բոլորը սիրում էին»,-հիշում է դերասանը:
Հայկոն, սակայն, չկարողացավ վերհիշել, թե որն է եղել իր կյանքի ամենատպավորիչ հունիսի 1-ը.
«Առհասարակ, իմ մանկությունը լավն է եղել, այդ պատճառով չեմ կարող վերհիշել միայն մեկ հունիսի 1»:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին` Հյուսիսային պողոտայում կայացած NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիայի շրջանակներում ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:
Ընդհանուր առմամբ, հանգանակվել է 2մլն 450 հազար դրամ:
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



