Չինացիներին օրենքով պարտադրում են հոգ տանել ծերացած ծնողների մասին
INTERNATIONAL NEWSՉինաստանի իշխանությունների քաղաքականությունը, որն ընտանիքին թույլատրում էր ունենալ միայն մեկ երեխա, հանգեցրել է այն բանին, որ երկրում կտրուկ ավելացել է տարեց մարդկանց թիվը: Փորձագետների գնահատումների համաձայն՝ 2050 թվականին ՉԺՀ-ի բնակչության ամենամեծաքանակ խումբը կկազմեն 55-ից մինչեւ 90 տարեկան մարդիկ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բայց նրանցից բնավ ոչ բոլորը կկարողանան կենսաթոշակ ստանալ: Չինաստանի կենսաթոշակային օրենսդրության նորմերով՝ պետական թոշակ կարող են ակնկալել միայն նրանք, ովքեր եղել են պետական ծառայության մեջ, եւ բանվորները: Գյուղական բնակչությունը թոշակ չի ստանում:
Շանհայում իրադրությունն այնքան է լրջացել, որ իշխանությունները որոշել են օրենսդրական կարգով երեխաներին պարտավորեցնել հոգ տանել ծնողների մասին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



