Մտածելու տեղիք է տալիս ռուս օդաչուի սխալի պատճառով Թուրքիային զոհաբերելը. Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե անհրաժեշտ է ջանքեր գործադրել Ռուսաստանի հետ հարաբերությունները կրկին զարգացնելու համար։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուգանդա կատարելիք այցից առաջ օդանավակայանում կազմակերպված մամուլի ասուլիսին անդրադարձել է ՌԴ–ի հետ հարաբերությունների թեմային։
«Թուրքիան մեղավորի աթոռին նստող երկիր չէ։ Սակայն Թուրքիան հարաբերություններ փչացնող երկիր էլ չէ։ Մենք ցանկանում ենք բարելավել ՌԴ–ի հետ մեր հարաբերությունները։ Մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ ռուս օդաչուի սխալի պատճառով զոհաբերվեց հսկայական Թուրքիան»,–ասել է Էրդողանը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



