Հետաքրքիր փաստեր գնչուների մասին
LIFEShabat.am-ը գրում է.
Գնչուներն ապրում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից:
Ըստ լեզվաբանական և գենետիկ հետազոտությունների, գնչուների նախնիները ծագել են Հնդկաստանից. նրանք հասկանում են հինդի լեզվով որոշ արտահայտություններ:
Գնչուների մոտ ամենասարսափելի պատիժը համայնքից արտաքսումն է :
Կարճ մազերը նրանց մոտ պատվազրկության նշան է. սովորաբար, կտրում են արտաքսվածների մազերը:
Մի ականջօղը տղամարդու մոտ նշանակում է, որ նա ընտանիքի միակ զավակն է:
Գնչուների ազգային սնունդը ոզնին է՝ ապխտած կամ տապակած վիճակում:
Նրանց մեծ մասը քրիստոնեություն կամ իսլամ է դավանում, չնայած կան նաև այլ կրոնների հետևորդներ:
Իսպանուհի գնչուների հայնտի շրջազգեստերի երկար փողքերը աղքատության հետևանք են: Երբ շրջազգեստի փողքերը մաշվում են, գնչուհին կտրում է դրանք և կարում այլ կտորից կամ հին զգեստերից մնացած նոր շերտեր:



