Գիտնականները նշել են այն մթերքները, որոնք կօգնեն բարձրացնել ապագա երեխայի ինտելեկտը
LIFELife.panorama.am-ը գրում է.
Կանադացի գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել՝ պարզելու համար հղիների համար նախատեսված այն սննդակարգը, որը կօգնի բարձրացնել ապագա երեխայի մտավոր կարողությունները: Պարզվում է, որ այն կանայք, ովքեր ցանկանում են ինտելեկտուալ երեխաներ լույս աշխարհ բերել, պետք է հղիության ողջ ընթացքում հնարավորինս շատ միրգ օգտագործեն:
Հետազոտությունների ընթացքում ուսումնասիրվել են չափազանց մեծ քանակի գործոններ, որոնք կարող են ազդեցություն թողնել նորածնի մտավոր ունակությունների վրա: Սակայն ուսումնասիրելով մինչև 1տարեկան երեխա ունեցող ավելի քան 700 ընտանիքների, գիտնականները եկել են այն եզրակացության, որ ո՛չ ընտանիքի ֆինանսական վիճակը, ո՛չ ծնողների կրթական մակարդակը այնպես չեն ազդում ապագա երեխայի մտավոր ունակությունների ձևավորման վրա, ինչպես հղիության ընթացքում շատ մրգեր օգտագործելը:
Միևնույն ժամանակ գիտնականները զգուշացնում են, որ թույլատրելիի սահմանը չպետք է անցնել: Չափազանց շատ ֆրուկտոզան կարող է դեռ չծնված երեխայի մոտ ավելորդ քաշի խնդիրներ առաջացնել, ինչն էլ իր հերթին կարող է դառնալ լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ:



