Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Մայրաքաղաքի Շիրակի փողոցից մինչև Արգավանդի խճուղի կառուցվում է նոր ավտոճանապարհ

SOCIETY

 Երևանիքաղաքապետ Տարոն Մարգարյանըմասնակցել է Շիրակի փողոցից մինչև Արգավանդի խճուղի տանող նոր ավտոճանապարհի կառուցման հիմնարկեքի արարողությանը: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակո ւմ կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մետր լայնությամբ, շուրջ 1,5 կմ երկարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Տեղում, մանրակերտի վրա, քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները, պատասխանատուները նշել են, որ ավտոճանապարհը կլինի միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածնրով: Շինարարական աշխատանքների ընթացքում իրականացվելու են բոլոր անհրաժեշտ հաղորդուղիների տեղափոխումները, իսկ լուսավորության համակարգում տեղադրվելու են լուսադիոդային (LED) լուսատուներ:

Երևանի քաղաքապետին է ներկայացվել նաև ավտոճանապարհի տարածքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված արժեքավոր գտածոները, որոնք պատկանում են ուրարտական ժամանակաշրջանին: Հարկ է նշել, որ մինչ Շիրակ-Արգավանդ ավտոճանապարհի կառուցման ծրագրի մեկնարկը, հաշվի առնելով, որ այն անցնելու է Կարմիր բլուր պատմամշակութային հնավայրի հարակից հատվածով, տեղում նախ   անհրաժեշտ պեղումներ են կազմակերպվել, որպեսզի որևէ հնություն գետնի տակ չմնա։

Հիմնարկեքի արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սերենիսիմա Կոնստրուցիոնի կազմակերպության նախագահ Ալբերտո Բրենտեգանին ստորագրել են նոր ավտոճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիր, որի մեկ օրինակը տեղադրվել է կառուցվելիք ավտոճանապարհի հիմքում: 

Առանձնակի կարևորելով մայրաքաղաքում ճանապարհաշինական խոշոր ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող շրջանցիկ նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում:

«Արդեն երկու տարի է, ինչ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ փուլ առ փուլ մայրաքաղաքումխոշորածավալ ճանապարհաշինական ծրագրեր ենք կյանքի կոչվում: Այսօր տվեցինք  Շիրակ փողոցից դեպիԱրգավանդի խճուղի տանող հատվածի շինարարության մեկնարկը: Այն Երևանի Շենգավիթ վարչական շրջանըկկապի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետ: Այս աշխատանքների շրջանակում Հրազդան գետի վրակկառուցվի նաև 252 մ երկարությամբ կամուրջ, որը կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին: Նաև նշեմ, որ այս հատվածի շինարարական աշխատանքները կիրականացնի միջազգային մրցույթումհաղթած իտալական փորձառու կազմակերպությունը», - նշել է քաղաքապետը:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը կշարունակվեն նաև առաջիկա տարիներին և կընդգրկեն քաղաքի այլ վարչական շրջաններ:   

«Առաջիկայում կտրվի նաև ծրագրի երրորդ և չորրորդ փուլերի մեկնարկը, որոնք դեռևս մրցութային փուլում են: Ընդհանուրառմամբ ծրագրի բոլոր փուլերի շրջանակում կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխանողանընդհատ երթևեկությամբ 23 կմ շրջանցիկ ավտոճանապարհ, որը կձգվի Արտաշատի խճուղուց դեպի Աշտարակիխճուղի՝ իրար կապելով Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները: Այնկդառա ճանապարհային լուրջ հանգույց և զգալիորեն կլուծի մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման խնդիրը,ինչն իսկապես մեծ ձեռքբերում կլինի Երևանի համար»,- նշել է քաղաքապետը:

Հարկ է նշել, որ նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում: Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ շինարարական աշխատանքները կավարտեն նախատեսված ժամկետում»:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference