Պուտինը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին հրավիրել է հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին հրավիրել է հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին՝ Մոսկվայում: Այս մասին գրում է РИА Новости-ն-ին:
«Օգտվելով առիթից՝ կցանկանայի դեկտեմբերին հրավիրել ձեզ Մոսկվա՝ հետագա հանդիպումն անցկացնելու նպատակով: Ինչպես պայմանավորվեցինք՝ հանդիպումը կկայանա նեղ կազմով»,- ասել է Պուտինը՝ հանդես գալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ Եվրասիական տնտեսության միության հետ համագործակցությունը կօգնի հաղթահարել երկրին ընթացիկ դժվարությունները:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



