Ադրբեջանում թմրանյութեր աճեցնող իշխանավորներ են ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Զաքաթալա քաղաքում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք զբաղվել են անտառում թմրանյութերի աճեցմամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը` նշելով, որ նրանց մոտից առգրավվել են զենք եւ թմրանյութեր:
Նշվում է, որ ձերբակալվել են Զաքաթալա քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Մագոմեդ Քալաշեվը, Ռամին Շաբանովը, Շամիլ Շիխամիրովը եւ այլ պատասխանատու անձինք:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



