«Չար աչք» հանելը մեկուկես միլիոն արժեցավ
SOCIETYԵրեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում խարդախության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Պայծառ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չարաշահելով իր ծանոթ Շաքե Դանիելյանի վստահությունը՝վերջինիս ներկայանալով որպես գուշակ, «չար աչքերը» հանելու պատրվակով 2015թ-ին նրանիցվերցրել է խոշոր չափերի` 684 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր եւ խարդախությամբ հափշտակել դրանք: Բացի այդ Պայծառ Վարդանյանը նույն կերպ հափշտակել է նաեւ Շաքե Դանիելյանի ամուսնու՝ Արա Ներսիսյանի 763 հազար դրամ արժողությամբ ոսկյա շղթան:
Այս ամենի համար Պայծառ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով: Այս հոդվածը նախատեսում է կամ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով տուգանք, կամ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկում եւ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա տուգանք:
Պայծառ Վարդանյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



