Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը
INTERNATIONAL NEWSՉինաստանի Հունանի հարավարեւելյան նահանգում ավարտվել Է աշխարհում ամենաերկար ապակե կամրջի շինարարությունը: Կառույցը գտնվում Է Տյանմենշան (Tianmenshan) ազգային բնայգում՝ Չժանցզյացզե (Zhangjiajie) գետահովտի 300 մետր բարձրության վրա: Այդ մասին մայիսի 31-ին հաղորդել Է South China Morning Post-ը:
Կամրջի երկարությունը 393 մետր Է, լայնությունը՝ վեց մետր: Ապակե հատակով կառույցը կարող Է միաժամանակ դիմանալ մինչեւ 800 մարդու: Կամուրջը հանրության համար կբացվի հուլիսին:
Մինչեւ Հունանի նահանգում կամրջի ստեղծումն աշխարհում նման ամենաերկար կառույցը Hero bridge-ն Էր, որը նույնպես գտնվում Է այդ տարածաշրջանում: Կամրջի երկարությունը 300 մետր Է, բարձրությունը՝ 180 մետր:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



