Քանյե Ուեսթի ստուդիան թալանել են
LIFEՔանյե Ուեսթի ստուդիան թալանել են. գողացել են տասնյակ հազար դոլար արժողությամբ տեխնիկա, այդ թվում՝ լեփթոփեր, դեսքթոփեր և այլն: Այս մասին հայտնում է starslife.ru-ն:
Սակայն երաժիշտը ցավում է ոչ այնքան տեխնիկայի համար, որքան նյութերի, որոնք պահվել են կրիչների վրա: Ամենայն հավանականությամբ, համակարգիչներում ձայնագրված են եղել մշակումներ նոր ալբոմների և այլ ապագա նախագծերի համար, որոնք այժմ կարող են «արտահոսել» համացանց:
Ներկայումս ոստիկանությունը հետաքննություն է վարում առ այն, թե Ուեսթի աշխատակիցներից ով կարող էր կապ ունենալ կողոպուտի հետ: Կողոպտիչները, հավանաբար, գործել են «ներսի մարդկանցից մեկի» հուշումով: Այս վարկածի օգտին է վկայում այն փաստը, որ ստուդիայի ազդանշանային համակարգը չի գործել:
Մինչ հետաքննությունը շարունակվում է, Քանյեն արդեն նոր տեխնիկա է ձեռք բերել և շարունակում է նախկին ռեժիմով աշխատել:




