Գարեջրի կայսրության սեփականատեր Ալեխանդրո Սանտո Դոմինգոն ամուսնացել է (լուսանկարներ)
LIFETert.am–ը գրում է.
Աշխարհի ամենացանկալի փեսացուների ցանկը պակասել է մեկով, քանի որ դրանում ներառված միլիարդատեր Ալեխանդրո Սանտո Դոմինգոն ամուսնացել է:
Ինչպես նշում է Tatler-ը, 39-ամյա մեծահարուստը գարեջրի կայսրության սեփականատեր է, որում ներառված են Miller, Grolsch, Pilsner և այլ հայտնի բրենդներ:
Տասնմեկ միլիարդից ավելի կարողության տեր Ալեխանդրոյի ընտրյալը 25-ամյա արիստոկրատ բրիտանուհի Շառլոթ Էն Ուելսլին է, ում հայրը հայտնի քաղաքական գործիչ և գործարար Արթուր Ուելսլին է:
Նշվում է, որ զույգի պսակադրության արարողությունը կայացել է իսպանական Գրանադա քաղաքում, որտեղ փեսայի ու հարսի հրավերով ժամանել էին Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոս Առաջինը, Քորնուելի դքսուհին, թոփ մոդել Եվա Հերցիգովան և այլք:
Ալեխանդրո Սանտո Դոմինգո, Շառլոթ Էն Ուելսլի

Հարսնացուն` հոր հետ



Խուան Կառլոս Առաջին

Փեսացուն ` մոր հետ

Եվա Հերցիգովան` ամուսնու հետ

Քորնուելի դքսուհին




