«ՍԱՍ գրուպ» ընկերությունում լուրջ ֆինանսական խնդիրներ են ծագել.«Ժողովուրդ»
SOCIETY««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության «խոշորի» ներկայացուցիչները ստուգումներ են իրականցնում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանի «ՍԱՍ գրուպ» ընկերությունում։ Մեր ստացած ահազանգերի համաձայն՝ ստուգումների արդյունքում «ՍԱՍ գրուպ» ընկերությունում լուրջ ֆինանսական խնդիրներ են ծագել, և աշխատակիցների զգալի մասը վերջին ամսվա աշխատավարձերը չի ստացել։
«Ժողովուրդ»–ը փորձեց իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալ «ՍԱՍ գրուպ» ընկերությունից։ Ընկերության տնօրենի ընդունարանի հեռախոսահամարին պատասխանող աշխատակիցը նախ ասաց, որ ստուգումների հետ կապված հարցերին կարող են պատասխանել հաշվապահության աշխատակիցները և խոստացավ միացնել նրանց հետ, քիչ անց կրկին նույն աշխատակիցը հայտնեց. «Ներեցեք, համապատասխան բաժինը չի պատասխանում։ Հնարավոր է՝ դուրս են եկել գործերով։ Հարկային հարցերի հետ կապված փիառ մենեջերները չեն կարող պատասխանել Ձեր հարցերին»։ Մենք փորձեցինք խնդրի հետ կապված զրուցել Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանի հետ, սակայն կրկին ապարդյուն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



