Բերման է ենթարկվել Սպիտակ տան տարածք կասկածելի փաթեթ նետողը
INTERNATIONAL NEWSԻնչպես արդեն հայտնել ենք, տագնապի ահազանգով փակվել է Սպիտակ տունը: Սպիտակ տան հյուսիսային մասը փակվել էր կասկածելի փաթեթի պատճառով:
ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցնեչը բերման են ենթարկել հնարավոր հանցագործին, ով Սպիտակ տան դարպասից նետել է կասկածելի փաթեթը: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ այս պահին մասնագետներն ուսումնասիրում են այդ փաթեթը: Նախնական տվյալներով՝ դրանում փաստաթղթեր են եղել:
Դեպքի վայրում են հրշեջների, բժիշկների և քիմիական անվտանգության ծառայության ավտոմեքենաները:
Տագնապի ահազանգի պահին Բարաք Օբաման Սպիտակ տանն է եղել:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



