Տագնապի պատճառով փակվել է Սպիտակ տունը
INTERNATIONAL NEWSՎաշինգտոնում տագնապի պատճառով փակվել է սպիտակ տունը. հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, սակայն լրագրողներին թույլ չեն տվել դուրս գալ շենքից, իսկ փողոցներում երևում են վթարային-փրկարար ծառայությունների մեքենաները:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տագնապ հայտարարելու պահին Սպիտակ տանն է եղել:
Հաղորդվում է, որ տագնապ հայտարարելու պատճառը եղել է արգելապատնեշից ներս նետված կասկածելի փաթեթը:
Դեպքի վայր են ուղարկվել վթարային ծառայությունները, ինչպես նաև հրշեջներ, բժիշկներ, քիմիական պաշտպանության ծառայություններ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



