Թուրքիայի 5 շրջաններում հակաահաբեկչական օպերացիայի հետևանքով քանդվել է 6.320 տուն
INTERNATIONAL NEWSԹուրքիայի 5 շրջաններում հակաահաբեկչական օպերացիայի հետևանքով քանդվել է 6.320 տուն: Գործողություններն իրականացվել են երկրի ներսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
Քանդված տների վերականգնման համար կպահանջվի շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ վերսկսված զինված բախումների հետևանքով սպանվել են 480-ից ավելի զինվորականներ ու ոստիկաններ: Թուրքիայի գլխավոր շտաբը հաղորդել է այդ ընթացքում շուրջ 5 հազար քրդերի սպանելու մասին: Քրդական կողմը հայտարարում է, որ զոհվել է 100-ից ավելի խաղաղ բնակիչ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



