Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


6 զարմանահրաշ վայր Արցախում, որոնք գոնե մեկ անգամ պետք է այցելել (Photo)

LIFE

Այս ամառվա թրենդը հանգիստն Արցախում անցկացնելն է։ Շատերի համար Արցախն ասոցացվում է միայն տատիկ-պապիկի արձանի հետ, նրանք առանձնապես այլ տեղեկություններ չեն ունենում Արցախի գեղատեսիլ վայրերի մասին։ Ուստի ձեզ ենք ներկայացնում Արցախի 6 ամենագեղատեսիլ վայրերը, որոնք անպայման արժե այցելել։

1. Շուշի 

Ղազանչեցոց վանք

Անկասկած, Արցախի ամենագեղատեսիլ ու միևնույն ժամանակ ամենամատչելի վայրերից մեկը Շուշին է։ Այն գտնվում է Ստեփանակերտի անմիջական հարևանոությամբ և բացի նրանից, որ ինքնին շատ գեղեցիկ ու հաճելի տեղ է, իր անմիջական հարևանությամբ ունի մի քանի դիտարժան վայրեր, որտեղ կարելի է շատ հաճելի հանգիստ անցկացնել։ Մասնավորապես՝ Ջդրդուզն ու Զոնտիկները։ Շուշիում կարելի է տեսնել միջնադարյան Շուշվա բերդը, մի շարք եկեղեցիներ (հատկապես՝ Ղազանչեցոց վանքը), ինչպես նաև մահմեդական կիսավեր մզկիթներ՝ պայթեցված մինարեթներով։ Դե իսկ երեխաների համար հատկապես տպավորիչ կլինի Շուշի տանող ճանապարհի եզրին տեղադրված տանկ-հուշարձանը։

Ջդրդուզ

Զոնտիկներ

Շուշվա բերդի պարիսպի մի հատվածը

Լքված մզկիթ

Տանկ-հուշարձանը

Ավելացնեմ նաև, որ Շուշիում գործում են բազմաթիվ հյուրանոցներ, ինչպես նաև հնարավոր է օրավարձով տներ կամ էլ սենյակներ վարձակալել տեղի բնակիչների մոտ։

2. Տիգրանակերտ

Ստեփանակերտի անմիջական հարևանությամբ հայտնաբերվել են Տիգրան Մեծի օրոք կառուցված Տիգրանակերտերից մեկի ավերակները, որտեղ մինչ օրս էլ շարունակվում են պեղումները։ Պատմության ու հատկապես Հայոց պատմության սիրահարներին անկասկած հետաքրքիր կլինի ուսումնասիրել Հայաստանի պատմության անտիկ ժամանակաշրջանի այս գոհարը։ Ի դեպ, Տիգրանակերտի մատույցներում կա 19-րդ դարի հրաշալի պահպանված ֆորտ։ Այս պաշտպանական կառույց-պատերի ներսում գործում է թանգարան, որտեղ մի շարք ուշագրավ նմուշներ են ներկայացված։

3. Ակնա (Աղդամ)

Արցախ այցելող ցանկացած հայ պարզապես պարտավոր է տեսնել այս քաղաք-ուրվականը, որը պատերազմի տարիներին հանդիսանում էր Ադրբեջանի հիմնական կրակակետն ու պլացդարմը։ Աղդամն ասես դամոկլեսյան սուր լիներ՝ կախված Ստեփանակերտի գլխին, քանի որ այնտեղի հրետանին ամեն օր ռմբակոծում էր մարտնչող Արցախի մայրաքաղաքը, իսկ այնտեղ կենտրոնացված ուժերը մշտապես սպառնում էին պատերազմի հաղթական ավարտով։ Մի քանի հարյուր հազար բնակչություն ունեցող Աղդամն անցավ հայկական ուժերի ձեռքը 1993 թվականին։ Այսօր երբեմնի հսկա քաղաքում միայն մի քանի տասնյակ մարդ է բնակվում, իսկ շենքերն ավերակների են վերածվել՝ համր հիշողություն ծառայելով, թե ինչ է սպասվում բոլոր նրանց, ովքեր ոտնձգություն կիրականացնեն հայոց Արցախի հանդեպ։ Ի դեպ, ամռանը այստեղ կարելի է ուզածիդ չափ նուռ, թուզ ու ձմերուկ համտեսել, որոնք այստեղ աճում են հսկայական քանակությամբ։

Աղդամում պահպանված միակ կանգուն շինությունը՝ միջնադարյան մզկիթը

4. Գանձասար

Գանձասարի վանքը

Ստեփանակերտից մոտ 60 կիլոմետրի վրա գտնվում է հայկական եկեղեցաշինության գոհարներից մեկը՝ Գանձասարի վանքը։ Ավելին, վանքը գտնվում է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում։ Բնությունն այստեղ այնքան գեղեցիկ է, որ մարդու շունչը կտրվում է այդ տեսարանից. վանքը գտնվում է դարավոր անտառներով ծածկված լեռների արանքում գտնվող բլրի վրա ու ասես բնական ամրոցի միջնաբերդ լինի։ Հենց այստեղ 1992 թվականի ամռանը կանգնեցվեց Ադրբեջանի խոշոր հարձակումը։ Բացի վանքից, կարելի է այցելել Վանք գյուղի հարակից անտառում գտնվող հանգստյան գոտին, իսկ ճանապարհին կանցնեք Ասկերան քաղաքով ու հնարավորություն կունենաք տեսնելու Ասկերյանի միջնադարյան բերդը, ինչպես նաև Արցախյան պատերազմից մնացած հետքեր՝ ոչնչացված թշնամական տեխնիկայի տեսքով, ինչպես նաև Ասկերանի տանկ-հուշարձանը։

Անձավ-առյուծը Վանք գյուղի մոտ գտնվող հանգստյան գոտում

Ասկերանի բերդի պարիսպը

Ասկերանի մատույցներում 1992 թվականին տանկային մարտ տեղի ունեցավ։ Մեր տանկը 2 թշնամական տանկ ոչնչացրեց, բայց մերոնց էլ խփեցին։ Հերոսական անձնակազմի տանկը դարձրեցին հուշարձան։

5. Մարտունի

Արցախի հարավ-արևելքում գտնվող Մարտունու շրջանը հայտնի է ինչպես սքանչելի բնության, այնպես էլ պատմամշակութային ու բնական հուշարձաններով։ Այստեղ է գտնվում Սխտորաշեն գյուղը, որը հայտնի է իր 2000-ամյա չինարի ծառով (Տնջրի)։ Մարտունիում է գտնվում նաև Հայաստանի հնագույն ու ամենաակնառու պատմամշակութային հուշարձաններից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի հիմնած Ամարասի վանքը, որն, ըստ պատմական աղբյուրների, հայ գրերի ուսուցանման առաջին կենտրոններից մեկն էր։ Բացի 5-րդ դարի այս հուշակոթողից՝ Մարտունիում բազմաթիվ այլ բերդեր, վանքեր ու պատմական այլ հուշարձաններ կարելի է տեսնել։

Ամարասի վանքը

6. Քարվաճառ և Շահումյանի շրջան

Արցախն ինքնին դրախտ է, իսկ Քարվաճառի ու Շահումյանի շրջանները դրախտ են դրախտի ներսում։ Քիչ բնակեցված այս հսկայական տարածքը հայտնի է իր կուսական բնությամբ ու անթիվ-անհամար պատմամշակութային հուշակոթողներով, ինչպիսին, օրինակ, Դադիվանքն է։ Արցախի այս հատվածում ձեզ են սպասում անծայրածիր հարուստ անտառներ, ինչպես նաև բնական գեյզերներ ու տաք աղբյուրներ։ Այստեղ է գտնվում նաև Արցախի ամենաբարձր լեռը՝ Մռավը։ Զինադադարի կնքումից արդեն 21 տարի է անցել, բայց առ այսօր պատերազմի հետքերը զգացնել են տալիս իրենց. ամենուրեք լքված ադրբեջանական գյուղեր են, սակայն հատկապես վերջին տարիներին գնալով ավելանում է հայ բնակչության թիվը։ Սա հիանալի վայր է վայրի հանգստի, քեմփինգի ու արշավների համար։

Աղբյուրը՝ Blognews.am

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future