Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին փոսային նորոգման աշխատանքներն ավարտվել են

SOCIETY

 ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի սկզբին մեկնարկած փոսային նորոգման աշխատանքներն արդեն ավարտված են: Առաջիկա տասը օրերի ընթացքում՝ շինարարական մրցույթների ամփոփումից հետո, կմեկնարկեն նաև 2016 թ. ծրագրով նախատեսված ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները: Պետական բյուջեի միջոցներով այս տարի նախատեսվում է հիմնանորոգել միջպետական նշանակության 24.3 կմ , հանրապետական նշանակության՝ 2.1 և մարզային՝ 20 կմ ճանապարհ: Հիմնանորոգումներ կիրականացվեն նաև «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակներում: Այս մասին  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Հանրապետության մարզերի ճանապարհները սպասարկող 39 ճանապարհաշինական ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ իրականացվել է մոտ 190000 քմ փոսային նորոգում, որից 130 000 քմ-ը միջպետական նշանակության ավտոճանապարհներին, մնացածը՝ հանրապետական։ Ծավալուն աշխատանքներ են կատարվել հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի Սիսիանի զանգեր-Գորիսի սահման հատվածում: Այս ճանապարհի սպասարկումն իրականացնում է «Սիսիանի բուատ» ՍՊ ընկերությունը, որի աշխատակիցների ջանքերով կարճ ժամանակում այստե ղ մոտ 41000 քմ փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվել: Կազմակերպության տնօրեն Արմեն Անդրեասյանի խոսքով՝ փոսերի առաջացման հիմնական պատճառն այն է, որ ճանապարհը երկար տարիներ չի հիմնանորոգվել։ Չնայած դրան՝ արվել է ամեն ինչ, որպեսզի կարճ ժամանակում ճանապարհը հնարավորինս բարեկարգվի։

«Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում մեր ընկերության 60 աշխատակիցները ուժերի գերլարումով ամեն օր իրականացրել են մոտ 3000 քմ փոսային նորոգման աշխատանքներ: Արել ենք ամեն հնարավորը, որպեսզի արագ ավարտենք աշխատանքները»,- ասում է Արմեն Անդրեասյանը: Այս պահին ճանապարհաշինարարներն իրականացնում են կողնակների հարթեցման, վնասված արգելափակոցների վերականգնման, կողային առուների մաքրման և վնասված ճանապարհային նշանները նորով փոխարինելու աշխատանքներ: Առաջացած փոսերի ծավալը մեծ է եղել նաև Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճա նապարհին: Այստեղ ճանապարհի բարեկարգման աշխատանքներն իրականացրել են երկու ճանապարաշինական ընկերություններ. 10,5-34,2կմ հատվածը սպասարկում է «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը, իսկ 34,2-42 կմ հատվածը՝ «Հաղարծին» ՓԲԸ-ն: Ընդհանուր առմամբ կատարվել է 7000 քմ փոսային նորոգում: Հարկ է նշել, որ այս տարի աշխատանքների ընթացքին հաճախակի են խոչընդոտել անձրևային եղանակները: Նախատեսված ժամկետից շուտ, դեռևս ապրիլի վերջին, փոսային նորոգման աշխատանքներն ավարտվել են նաև Նոյեմբերյանի և Իջևանի տարածաշրջաններում: Սահմանամերձ այս ճանապարհների անբարեկարգ հատվածների նորոգման աշխատանքներն իրականացրել է «Լևոն երկրորդ» ՍՊ ընկերությունը:

Կազմակերպության գլխավոր ինժեներ Արտիկ Աբովյանն ընդգծում է, որ իրենց կողմից սպասարկվող 60 կմ երկարությամբ միջպետական ճանապարհի 24-28 կմ-ն ընդգրկող հատվածը հակառակորդի դիրքերից ընդամենը 300-400 մ հեռավորության վրա է գտնվում: Չնայած դրան, անտեսելով վտանգը, ճանապարհաշինարարները գիշերվա ժամերին և մառախլապատ եղանակին աշխատել, ճանապարհը կարգի են բերել։ «Աշխատել ենք երկու խմբով. մի խումբը՝ Իջևանի տարածքում, մյուսը` Նոյեմբերյանի: Ամեն խմբում ընդգրկված են եղել մինչև 12 աշխատող: Նոյեմբերյանի շրջանում իրականացրել ենք 1700քմ փոսային նորոգման աշխատա նքներ, իսկ Իջևանի ճանապարհներին` 700քմ: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում օրական կատարել ենք մոտ 100 քմ փոսային նորոգման աշխատանքներ», - նշում է Արտիկ Աբովյանը:

Միջպետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքներին զուգահեռ ընթացել են նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհների բարեկարգման աշխատանքները: 1889 կմ ընդհանուր երկարությամբ այս ճանապարհներին կատարվել է մոտ 70000 քմ փոսային նորոգում: Առավել մեծ են եղել աշխատանքի ծավալները Աբովյանի, Հրազդանի և Եղեգնաձորի տարածաշրջաններում: Եղեգնաձորի շրջանում, որտեղ իրականացվել է շուրջ 2250քմ փոսային նորոգում, աշխատանքներն իրականացվել են «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲ ընկերության կողմից: Կազմակերպության գլխավոր ինժեներ Գարիկ Խաչատրյանի խոսքով՝ օրական կատարել են 200-300քմ փոսային նորոգման աշխատանքներ: «Առավել մեծ էր աշխատանքի ծավալը հատկապես Արենի-Խաչիկ ճանապարհահատվածում: Այստեղ իրականացրել ենք մոտ 1400քմ փոսային նորոգման աշխատանքներ»,- նշում է Գարիկ Խաչատրյանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը նշեց, որ հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ճանշինների կողմից իրականացվել են մեծ ծավալի նորոգման աշխատանքներ. «Ես հավաստիացնում եմ, որ բոլոր աշխատանքները կատարվել են ժամանակին և որակով: Ներկայում հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքներն ավարտված են։ Սակայն, հետագայում ևս յուրաքանչյուր պահի, ըստ անհրաժեշտության, մեր ճանապարհաշինարարները անբարեկարգ հատվածներ հայտնաբերելու դեպքում, անմիջապես կշտկեն դրանք։ Փոսային նորոգման աշխատանքները սպասարկման բնույթի աշխատանքներ են և այն շարունակական գործընթաց է»: Նշենք նաև, որ հանրապետության մի շարք ճանապարհներ, որտեղ նորոգման աշխատանքներ չեն իրականացվել, ընդգրկված են 2016 հիմնանորոգման ծրագրերում։ 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns