Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի Վարդենիկի հատվածում շինարարությունը նախատեսվում է սկսել հունիսին
SOCIETYՎարդենիս-Մարտունի ավտոճանապարհի Վարդենիկ համայնքի հատվածի շինարարությունը նախատեսվում է սկսել հունիսին: Մայիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը: «Նախարարությունը դեռևս անցյալ տարվանից ծրագրված գնում է այդ հատվածի վերանորոգմանը, Համաշխարհային բանկի ծրագրով ճանապա րհի այդ հատվածը կսկսենք այս տարվա ընթացքում: Մրցույթը մայիսի 20-ին տեղի է ունեցել, կարծում եմ` երկու շաբաթ կտևի պայմանագրի կնքումը, հունիսի ընթացքում կսկսվեն աշխատանքները»,-ասաց Արթուր Առաքելյանը:
Դիտարկմանն ի պատասխան, որ ճանապարհը քսան տարուց ավելի գտնվում է անմխիթար վիճակում` Արթուր Առաքելյանը նշեց. «Մենք ձեզ հետ երթևեկում ենք բոլոր ճանապարհերով, ունենք մասնագիտական ցուցանիշները, գիտենք ինչպիսին է իրավիճակը: Սակայն ունենք առաջնահերթություններ, և ֆինասնական միջոցների առկայության դեպքում նախարարության ու կառարավության կողմից իրականացվում են հատկացումներ ճանապարհաշինական աշխատանքների համար: Մենք, իհարկե, կուզենանք ավելի լավ ճանապարհներ ունենալ»:



