Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Արծվիկ Մինասյանը մենաշնորհների դեմ պայքարում կարևորում է տնտեսական մրցակցության պաշտպանության արդյունավետ քաղաքականությունը

SOCIETY

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց այն քայլերը, որոնք պետք է կատարի նախարարությունը հակամենաշնորհային արդյունավետ քաղաքականության իրականացման հարցում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքար մղելու՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականին, նախարարն ընդգծեց, որ առաջին հերթին հարկավոր է մշակել տնտեսական մրցակցության պաշտպանության արդյունավետ քաղաքականություն:  Հարկավոր է ուսումնասիրել շուկան, իրականացնել դիտարկում, ապահովել, որ հակամենաշնորհային քաղաքականությունը լինի տեսանելի և թափանցիկ, համապատասխան հիմքեր ստեղծել արդյունավետ տնտեսական մրցակցության համար: Սրանք են այն լիազորությունները, որոնք պետք է իրականացնի էկոնոմիկայի նախարարությունը: Եթե դուք ակնկալում եք, որ ես պետք է դատախազի դեր ստանձնեմ, նման ակնկալիք մի ունեցեք: Ես շատ լավ գիտեմ իմ լիազորությունները, որքան կարող եմ դրանք կ իրացնեմ: Հավատացեք՝ օրենքով նախատեսված լիազորությունները ողջ ծավալով իրացվելու են»,- նշեց Մինասյանը:

Հարցին, թե տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը, որը ցանկանում է իրականացնել էկոնոմիկայի նախարարությունը, ցավոտ լինելո՞ւ է ոմանց համար, նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կողմ չեն ազատ տնտեսական մրցակցությանը, նրանց համար ցավոտ կլինի»: Նախարարը հավելեց, որ ազատ տնտեսական մրցակցության հասնելու համար հարկավոր են օրենսդրական կարգավորումներ, պետք է մշակվի նոր հայեցակարգ:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ հարկավոր է նաև հասկանալ՝ արդյոք մենաշնորհը բոլոր դեպքերո/ւմ է բացասական: «Տնտեսագետների շրջանում քննարկվում է, որ այն մենաշնորհը, որը մշտապես նորարարական լուծումներ է առաջարկում, դրան չի կարելի դեմ արտահայտվել, դա չի կարելի արգելել: Օրինակ, այն մենաշնորհը, որը կապված է երկրի անվտանգության համակարգերի հետ, որտեղ պետությունը պետք է ունենա բացառիկ իրավունք, այդ մենաշնորհը չպետք է վերացնել: Մենք պետք է ունենանք հայեցակարգ, թե ո՞ր սկզբունքով պետք է առաջ շարժվենք: Մենք պետք է հասկանանք՝ կա՞ն ոլորտներ, որտեղ պետությունը պետք է ասի, որ հանդուրժում է մենաշնորհը: Եթե կան նման ոլորտներ, պետությունը պետք է այդ մենաշնորհը ճանաչի օրենքով, սակայն համապատասխան ընկերությունը պետք է իր վրա վերցնի որոշակի սոցիալական բեռ, ապահովի հրապարակայնություն, լինի հանրային ընկերություն՝ որոշակի կառավարման կանոնների ներքո: Սա հայեցակարգ է, որը պետք է քննարկման առարկա դառնա, որպեսզի հետո, եթե որևէ կազմակերպություն դառնում է մենաշնորհ, պետք է իմանա, որ կրելու է մեծ բեռ ու պատասխանատվություն»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով շաքարավազի ներկրման ոլորտում մենաշնորհի մասին հարցադրումներին՝ Մինասյանն ասաց, որ Հայաստանում կա շաքարավազի գործարան, որն աշխատում է իր հնարավորությունների 25-30 տոկոսով: «Երբ այդ գործարանն աշխատում է 25-30 տոկոս հզորության չափով, հարց է առաջանում՝ ճիշտ է արդյոք թույլ չտալ, որ այդ 25-30 տոկոսն էլ չաշխատի, թե օրենքով իրեն մենաշնորհ ճանաչելը ու որոշ պայմաններ առաջադրելը: Այսինքն, պետությունը օրենքով ճանաչում է մենաշնորհը ու պայման է առաջադրում, որ գործարանը պետք է աշխատի ոչ թե հնարավորությունների 25-30 տոկոսով, այլ, օրինակ, 90 տ ոկոս հզորությամբ, պետք է ապահովի  աշխատատեղեր, պետական բյուջեի մուտքեր, թափանցիկություն: Նման դեպքերում, գուցե, պետությունը նման կազմակերպություններին աջակցի նաև արտահանում կազմակերպելու հարցում: Այս ամենը պետք է քննարկման առարկա դառնա»,- եզրափակեց Մինասյանը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference