Թուրքիայում քուրդ զինյալների հարձակումից թուրք զինվոր է սպանվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Ուլուդերե գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների և թուրք զինվորականների միջև բախում է առաջացել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Բախման հետևանքով մեկ զինվոր ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Տարածքում լայնածավալ գործողություններ են սկսվել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



