Պակիստանում առաջարկել են ամուսիններին թույլ տալ «թեթևակի ծեծել» կանանց
INTERNATIONAL NEWSՊակիստանի Իսլամական գաղափարախոսության խորհուրդը (CII) առաջարկել է տղամարդկանց թույլ տալ «թեթևակի ծեծել» իրենց կանանց՝ հայտնում է The Express Tribune-ը: Խորհուրդը սահմանադրական մարմին է, որը խորհրդարանին խորհուրդներ է տալիս իսլամական օրենքների կատարման վերաբերյալ:
Խորհուրդը համարում է, որ ամուսինը կարող է «թեթևակի ծեծել» կնոջը, եթե վերջինս չի կատարում ամուսնու ցուցումները՝ հագնվել իր ցանկությանը համապատասխան, կամ հրաժարվում է սեքսից՝ առանց կրոնական արդարացման:
Բացի այդ, օրինագծի 163 էջանոց տեքստում առաջարկվում է արգելել համատեղ ուսուցումը տարրական դպրոցից հետո, արգելել կանանց նկարահանվել գովազդներում և ընդունել օտարերկրյա պատվիրակություններ, արգելել բուժքույրերին խնամել հիվանդ տղամարդկանց և այլն:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



