Օբամեյանգը չի հեռանա «Բորուսիա»-ից. Վատցկե
SPORTԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ թիմի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը չի պատրաստվում հեռանալ ակումբից:
Տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում:
«Օբամեյանգի հեռանալու մասին լուրերը ոչինչ չարժեցող բամբասանք են: Նա չի հեռանա «Բորուսիա»-ից»,- Goal.com-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:
Հավելենք, որ դորտմունդյան ակումբի հետ Օբամեյանգի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2020 թվականը:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



